Մայրենի

Մայրենի 20․04․2023

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել-պառակտել, մասնատել, վատաբանել-փնովել, պախարակել, հանգցնել-շիջել, մարել, վհատվել-հուսահատվել, հուսալքվել, պղծել-արատավորել, ապականել։
2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսօր-միջօրե, հանդարտություն-խաղաղություն, այգաբաց-արշալույս, դայլայլ-փայփայանք, հավերժություն-հավիտենություն։
3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:

Քնքուշ-բիրտ, ազնիվ-նենգ, փոթորկուն-հանդարտ, դժոխային-եդեմային, ողորկ-խորդուբորդ։
4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Ջերմոց, գերեզմանոց, հիվանդանոց, լվացարան, ճահճուտ, արվեստանոց։
5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Երգ-երգահան-պարերգ

Արյուն-արնահոսել-զտարյուն

Արվեստ-արվեստագետ, պարարվեստ

Աստղ-աստղազարդ-գիսաստղ

Օգուտ-օգտակար-բազմօգուտ

Լույս-լուսատու-լուսերես

Հաց-հացատուն-հացթուխ,

Որս-ձկնորս-որսացանց

Թողնել մեկնաբանություն