Հովհանես Թումանյան · Գրականություն 7

Հովհաննես Թումանյան, «Եղջերուն». 20.02․2024

Պատմվածքը

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:

Հեղինակը որսի էր գնացել Օսեփի հետ։

2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:

Եղնուտի կիրճում տարածված էր եղջերուի որսը։

3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։

4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:

Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:

Բնությունն առանց մեզ կարող է գոյություն ունենալ, բայց մենք առանց բնության՝ ոչ։ Կենդանական աշխարհից և բնությունից էլ ծնված է մարդը, և ունի շատ նմանություններ։ Սակայն ամեն դեպքում մարդը կատարելագործված անձնավորություն է, և կենդանիներից տարբերվում է ինտելեկտով, և միայն մարդուն բնորոշ հատկանիշներով։

6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:

Կյանքիս ամենակարևոր մասերից են կազմում կենդանիները։ Շատ եմ սիրում նրանց, բնությունը յուրովի գեղեցկացնում են նրանք։ Տարբեր կենդանիները , օրինակ՝ շները , սկյուռիկները և այլն։

7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:

Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ 

9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:

Ես կնկատեի գեղեցկությունը, քանի որ ես որսկան չեմ և չեմել կարող լինել քանի որ, ես կենդանիների գեղեցկության մոտով ուղղակի չեմ կարող անցնել։ Նրանց որպես “որս” նկատել նույպես չեմ կարող

10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:

Նա դուրս եկավ , վեհ ու չքնաղ իր մեջ ունենալով խաղաղ հպարտություն։Նա ուներ երկար վիզ, թուխ դունչ, ու դա աշխարհի ամենագեղեցիկ հայացքն էր։

11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:

Ենթադրում եմ ,որ երբ նա տեսավ այդ սքանչելի եղնիկին , խղճի խայթ զգաց և նեղվեց ,որ նա եկել էր նրան որսալու։

12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

Որսկան Օսեփը փորձառու որսկան էր, թիկնեղ , և նրա համար արդեն սովորական էր որսի գնալը։ Հեղինակը տարիքով մեծ չէր, ուներ սիրտ ու խիղճ, գեղեցիկը նկատելու ու գնահատելու կարողություն։ Հեղինակի զգացումները ինձ շատ են բնորոշ, այնուամենայնիվ ես չեմ մեղադրում որսկան Օսեփին իր արարքի համար։

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:

Նա տեսավ եղնիկի գեղեցկությունը և զգաց, աննկարագրելին։ Ամենացավոտն այն էր , որ նա հասկացավ, որ այդ գեղեցկությունը կորչում է իր հարազատի ձեռքով, կյանքն ու բնությունը տգեղ թվաց, քանի որ բացակայում էր մի մեծ ու նշանակալի գեղեցկություն։

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:

Պատմվածքն ինձ սովորեցրեց սիրել և գնահատել կյանքը։ Գնահատել նաև գեղեցկությունը և էնպես անել, որ այն պահպանվի։

15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:

Թվանք-զենք

Դափումը-սարի վրայի հանգստյան տուն

Բուղա-որձ եղջերու

Հովհանես Թումանյան

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն: 29․ 01- 01․02․ 2024թ․

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Թինկ-թիկնել,հենվել

կլեկչի-?

2. Ըստ ստեղծագործության՝ գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Այդ ժամանակներում տղա երեխաներից շատ քչերն էին ուսում ստանում , քանի որ նրանք հիմնականում սարերում,հովի տակ անասուն էին արածացնում , օգնելով իրենց տան կենցաղային հարցերը։Հայրիկներն աշխատում էին հանդերում իսկ մայրիկներն անում էին տնային գործեր։


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիցդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ողջույն, Ես Մարին եմ։ Ծնվել եմ Երևանում,բայց մայրիկս Օհանավանից է։ Կյանքիս ամեն պահ վայելում եմ,քանի որ չգիտեմ թե հաջորդ վարկյանին ինչ կլինի ինձ հետ ։ Աննկարագրելի շատ եմ սիրում ծնողներիս և եղբորս։ Կարծում , որ ավելի շատ նման եմ հայրիկիս,թե բնավորությամբ և թե արտաքինով։ Ծնողներս անում են այն ինչ ես ուզում եմ, և այն ինչն ինձ համար իրոք կարևոր է ։Չեմ ասի,որ ծնորղներս ինձ երես են տալիս, քանի որ ամեն ինչ ունի չափ, ու սահման։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ կարող փոխել ծնողներիս, նրանք իմ կյանքում շատ մեծ և կարևոր դեր ունեն։ Ծնված օրվանից շատ եմ եղել Օհանավանում, այնտեղ ամեն ինչ հիասքանչ է , հատկապես բնությունը։ Հաճախել եմ մանկապարտեզ, որտեղ շատ համառ եմ եղել, չեմ սիրում երբ չեն անում այն, ինչ ես եմ ուզում։Մանկապարտեզից շատ հիշողություններ չունեմ բայց մի դեպք եմ հիշում երբ , մի օր իմ սիրելի դայակը(ընկեր Մելինեն),գնաց միուս խմբի դայակին փոխարինելու և ես նրան այնքան էի սիրում և մինչ օրս սիրում եմ , որ երբ եկավ քնելու ժամանակը , ես սպասեցի,որ իմ դաստիրակը հարթակից մի կողմ գնա և ես իմ անկողինը վերցրեցի և գնացի միուս խումբ , իմ սիրելի Ընկեր Մելինեիս մոտ։Որոշ չափով ներկայացրեցի իմ կյանքը մինչև դպրոց։Դպրոցում հանդիպեցի շատ այլ մարդկանց, ու բացահայտեցի աշխարհը յուրովի։ Կյանքիս մասին շատ կարող եմ խոսել, բայց եկեք թողնենք այսքանը․․․


4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:    

Հին-վաղեմի, հինավուրց, նախկին

Ազնիվ-առաքինի, վեհ, պարկեշտ

Առատաձեռն-շռայլ, բազմապարգև

Նշանավոր- ականավոր, հայտնի, հռչակավոր, անվանի

Թաքուն-գաղտնի, ծածուկ

Պակասավոր-թերի, անկատար, թերակատար, կիսակատար

5․Կարդա՛ և սովորի՛ր արտահայտիչ պատմել։