Հայոց պատմություն 7

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

  • Ո՞ր դարից են Հայաստանում սկիզբ առել վաղքրիստոնեական համայնքները։

Քրիստոնեությունը, որն սկիզբ էր առել I դարում Պաղեստինում, II–III դդ. ընթացքում լայնորեն տարածվեց Հռոմեական կայսրությունում և Մերձավոր Արևելքում։

  • Ովքե՞ր են եղել Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները։

Հայաստանում առաջին քարոզիչները եղել են Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները։

  • Ինչո՞ւ է Հայոց Եկեղեցին կոչվում առաքելական։

Քանի որ Հայոց քրիստոնեական եկեղեցու հիմնադիրները եղել էին առաքյալներ, այն անվանվում է առաքելական:

  • Ո՞ր Թագավորի օրոք քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց, պետական կրոն, ո՞վ դարձավ առաջին կաթողիկոսը։

301 թվականին, Տրդատ III-ի օրոք քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն։ Առաջին կաթողիկոս են ձեռնադրում Գրիգոր Լուսավորչին։

  • Ի՞նչ դեր էր կատարում եկեղեցին Հայոց թագավորության կյանքում:

Քրիստոնեության ընդունումը նպաստեց թագավորական իշխանության ամրապնդմանը և հետագայում մեծ դեր կատարեց երկրի կյանքում: Արագացավ Հայաստանի ներքին համախմբումը: Հաջորդ դարերի ընթացքում ևս հայ ժողովուրդը պահպանեց իր ներքին միասնականությունը: Քրիստոնեությունը խորապես ազդեց մեր ազգային մշակույթի զարգացման վրա: Բայցի այդ եկեղեցին մեծ հարկեր էր վճարում պետությանը՝ բոլորից մեծ ու շատ։

  • Համառոտ ներկայացրեք Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը։

Արդեն Գրիգոր Լուսավորչի օրոք հիմնականում ձևավորվեց հայ եկեղեցական կառույցը։ Ստեղծվեցին 36 եպիսկոպոսություններ: Դրանց գլուխ կանգնած եպիսկոպոսներն արարողությունների ժամանակ տեղ էին զբաղեցնում կաթողիկոսի աջ և ձախ կողմերում։ Եպիսկոպոսություններից երկուսը ստեղծվեցին Վիրքի և Աղվանքի համար։

Դասը սովորել ենք երկու տարբեր գրքերից։