Հայոց լեզու 7

Անորոշ և ժխտական դերանուններ.28.02

1.Ընդգծե՛ք որոշյալ 3 դերանուն.

ա) այլոց, բոլոր, այնինչի, ամենայն, ոչ ոք, յուրաքանչյուր ոք

բ) ամբողջ, մեկին, մի քանիսով, համայն, ամեն մի, ոչ մի

գ) յուրաքանչյուր, ոչնչից, ոմանց, ողջ, իրեն, ամենքը

2. Ընդգծե՛ք անորոշ 3 դերանուն.

ա) մի, որը, ուրիշ, ամենից, այնինչ, ինչով

բ) իրար, մի քանի, բոլորով, այլ, որոշ, դրանից

գ) մեկնումեկը, սրանց, իրենք, ոմանք, ոչ մեկին, ինչ–որ

3. Ընդգծե՛ք ժխտական 3 դերանուն.

ա) մի քանիսի, ոչ մի, ինչով, ոչ ոք, ոչինչ, մեկից

բ) ոչնչով, ոմանց, ինչ–ինչ, ոչ ոքի, մեկում, ոչ մեկից

4.Արտագրի՛ր` կետերի տեղը դնելով համապատասխան հոլովով ժխտական դերանունը։

Ժխորի մեջ ուշք չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Պետու սիրտը թրթռում էր, հենց որ բժիշկը մոտենում էր մի կովի և ավելի երկար սկսում զննել:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա էլ ոչինչ:

Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց,

Աշուն իջավ ողջ աշխարհին, ոչ մի շշուկ չլսվեց: Ժրության վրա ոչ ոք այնքան ապուշ չի կտրում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր :

Նա ահ չուներ, բացի հորից:

Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

5. Կազմի՛ր նախադասություններ` գործածելով ոչ ոք և ոչինչ դերանունները բոլոր հոլովներով։

6. Կազմի՛ր նախադասություններ ամեն ինչ, ամեն մեկը, ամեն մի, ամեն ոք որոշյալ դերանուններով և դրանք փոխարինի՛ր համապատասխան ժխտական դերանուններով:

English 7

How can children earn money?

Now there are many ways to earn money. Children can also earn money, we also have money making options in our school. For example, in the winter we can win a “Santa Claus” prize, by the way, my friend won this year and received thirty thousand drams. We can make and sell some things. They can make logos and so on. It is also possible to make money through programming, which is what many children of our age are doing. At an older age, children can help the elderly, work in cafes, deliver various things, and even better, create their own business.

երկրաչափություն 7

Երկրաչափություն 15.02.2023

Առաջադրանքներ

1․ Տրված է ∠ABC = 70°, իսկ ∠BCD = 110°։ АВ և CD ուղիղները կարո՞ղ են լինել՝   ա) զուգահեռ,    բ) հատվող

2․ Նկարում аb և с ուղիղները հատվում են d հատողով։ Հայտնի է, որ ∠1 = 42°, ∠2 = 140°,    ∠3 = 138°։ Պարզել а, b և с ուղիղներից որոնք են իրար զուգահեռ։

∠1 = 42°+ ∠3 = 138°=180°

Այսինքն զուգահեռ են a և c ուղիղները։

3․ Տրված է, որ а || b և ∠1 + ∠2 = 122° ։Գտնել ∠3, ∠4, ∠5, ∠6, ∠7, ∠8։

4․ Տրված է, որ AD || ВС, ∠1 = 50°, ∠2 = 65°։Գտնել ∠ABC.

5․ Տրված է, որ  m || n, ∠2-ը մեծ է ∠1-ից 30°-ով։ Գտնել ∠1, ∠2.

180°-30°=150°

150°:2=75°(1-ին)

75°+30=105°(2-րդ)

 6․ Տրված է, որ АС ║ МК, АВ = ВК, ∠АКМ = 40°. Գտնել ∠КВС.

7․ Տրված է, որ АВ ║ МК և հայտնի է, որ  ∠РМК-ն կազմում է ∠САВ-ն մեկ երրորդ մասը։ Գտնել այդ անկյունները։

8․ АD ║ ВС, ∠МВС = 65°, ∠ВСК = 80°. Գտնել АВСD քառանկյան անկյունները։

∠A=65°

∠B=65°

∠C=80°

∠D=80°

9․ Գտնել x-ը և y-ը, եթե а || b։

10․ Գտնել x-ը և y-ը, եթե а || b։

Ֆիզիկա 7

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

12․02-16․02

Լաբ․աշխ․ ԶՍՊԱ­ՆԱ­ԿԱ­ՎՈՐ ՈՒ­ԺԱ­ՉԱ­ՓԻ ԱՍՏԻ­­ՃԱ­ՆԱ­ՎՈ­ՐՈՒՄԸ

Կրկնել նաև Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա:

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում:

Դեֆորմացիան լինում է երկու հիմնական տեսակի։ Առաջին դեպքում ուժ գործադրելուց հետո մարմինը վերականգնում է իր նախկին տեսքը, օրինակ՝ զսպանակը քաշելիս։ Երկրորդ դեպքում մարմինը չի վերականգնում իր նախկին տեսքը, օրինակ՝ երբ պլաստիրիի վրա ուժ է գործադրվում։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ:

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, ապա դեֆորմացիան կոչվում է առանձկական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Այն ուժը, որով երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից:

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առանձգականության ուժը փորձեմ բացատրել օրինակով։

Եթե զսպանակի մի ծայրը ամրեցնենք, իսկ մյուս ծայրին կախեն F ուժով մարմին, ապա այն որոշ չափով կերկարի և այլևս չի ձգվի։ Նշանակում է՝ ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք զսպանակի վրա։ Այն ուղղված է ուժին հակառակ։

7.Հուկի օրենքի ձևակերպում:

Առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը:

Ըստ Հուկի օրենքի, սատցել ենք այս բանաձևը՝․ Fառ=kx:

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը:

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ծայրիկ ամրացավ է կեռ։ Այդ կեռից կախում են բեռերը և դրա հիմնման վրա կազմում սանդղակը։ Կեռիկից կախում են 102 գրամ զանգվածով բեռ, որը զսպանակը ձգում է 1 Ն ուժով։ Կախում են ևս մեկ բեռ, և գրում 2-րդ չափանիշը։ Իսկ ավելի փոքր զանգվածով բեռերի վրա ազդող ուժը չափելու համար երկու գծերի միջև եղած տարբերությունը բաժանում են 10 հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունենում է 0,1 նյուտոն ուժ։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա, որն է․ առանձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առանձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

Լրացուցիչ աշխատանք

Այս դասի համար որպես լրացուցիչ աշխատանք լուծել եմ մի քանի խնդիրներ, որոնց պատասխանների հղումը կարող եք տեսնել՝ այստեղ։

Հայոց լեզու 7

Հայոց լեզու 14.02.2024

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում են չորս տեսակի՝

• գոյականական՝ սա, դա, նա,

• ածականական՝ այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի,

• թվականական՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, մակբայական՝ ձևի՝ այսպես, այդպես, այնպես, նույնպես, չափի՝ այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, տեղի՝ այստեղ, այդտեղ, այնտեղ:

   Ծանոթություն: Գրքային են աստ («այստեղ») և անդ («այնտեղ») մակբա- յական դերանունները:

Սա – դա – նա, այս – այդ – այն, այստեղ – այդտեղ – այնտեղ և — նման եռյակների անդամները միմյանցից տարբերվում են իրենց մատ- նանշած տարածական հարաբերություններով, այսինքն՝

• առաջին անդամը (սա, այս, այսպիսի, այսքան, այսպես, այսչափ, այստեղ) մատնացույց է անում խոսողին մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ,

• երկրորդ անդամը (դա, այդ, այդպիսի, այդքան, այդպես, այդչափ, այդտեղ) մատնացույց է անում խոսակցին մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ,

• երրորդ անդամը (նա, այն, այնպիսի, այնքան, այնպես, այնչափ, այնտեղ) մատնացույց է անում խոսողից ու խոսակցից հեռու կամ նրանց չվերաբերող, իսկ հաճախ՝ մի 3–րդ անձի մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ:

 Այս կարգի բաղադրյալ կազմությամբ եռյակները մեծ մասամբ ունեն նաև չորրորդ անդամը (նույն, նույնպիսի, նույնքան, նույնպես, նույնչափ)։

Առաջադրանքներ

1.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս: Առաջին դեմք

բ) Դու, դա, այդ: Երկրորդ դեմք

գ) Նա, այն: Երորդ դեմք

2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը:

(մեր)քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ (մեզ) պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա (մեզնից) հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե (մեզնով) է ապրում ու (մեզ) սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի (մեր) տանը ապրեց:
Տատս (մեղնից) բողոքում է, բայց առանց (մեզ) էլ չի դիմանում:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:-Նա եկավ

Ո՞ւմ  պայուսակը:-նրա պայուսակը
Մոտենալ ո՞ւմ : մոտենալնրան
Հեռանալ ումի՞ց: հեռանալ նրանից
Հիանալ ումո՞վ:-հիանալ նրանով

5.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ,

քո, քեզ, տրական հոլով

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

6. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որը պատկանու է մեկ այլ առարկայի կամ անձի:

7. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական (ո՞վ)- ես
Սեռական (ո՞ւմ)- իմ
Տրական (ո՞ւմ)- ինձ
Հայցական (ո՞ւմ)— ինձ
Բացառական(ումի՞ց)- ինձնից, ինձանից,
Գործիական (ումո՞վ)- ինձնով, ինձանով
Ներգոյական (ո՞ւմ մեջ) – ինձանում, իմ մեջ
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

8. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

9.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`

Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ 14.02.2023

Թեմա՝ Տարբերությանխորանարդը։

Բնական ցուցիչով աստիճանի հատկության համաձայն՝
(a − b)3 = (a − b)2 ⋅ (a − b) = (a 2 − 2ab + b2 )(a − b) =a 2 ⋅ a − a 2 ⋅ b − 2ab ⋅ a + 2ab ⋅ b +b2 ⋅ a − b2 ⋅ b =a 3 − a 2 b − 2a 2 b + 2ab2 + ab2 − b3 =a 3 − 3a 2 b + 3ab2 − b3:
Տարբերության խորանարդի բանաձևն է.
(a − b)3 = a 3 − 3a 2 b + 3ab2 − b3:

Երկու թվերի տարբերության խորանարդը հավասար է առաջին թվի խորանարդից հանած առաջին թվի քառակուսու և երկրորդի եռապատիկ արտադրյալը, գումարած առաջին թվի և երկրորդի քառակուսու եռապատիկ արտադրյալը, հանած երկրորդ թվի խորանարդը։

Առաջադրանքներ։

1. Գրել.

ա) a-ի և b-ի տարբերությունը,

a-b

բ) a-ի և b-ի տարբերության քառակուսին,

(a-b)2

գ) a-ի և b-ի քառակուսիների տարբերությունը,

a2-b2

դ) a-ի խորանարդի և b-ի գումարը

a3+b

ե)a-ի և b-ի գումարի խորանարդը

(a+b)3

զ) a-ի և b-ի խորանարդի տարբերությունը

(a-b)3

է) a-ի և b-ի տարբերության խորանարդը

a3-b3

2․ Արտահայտությունը գրել բազմանդամի տեսքով.

ա) (x-y)³=x3 — 3x2y + 3ay2 — y3

բ) (2-a)³ = 8 — 12a + 6a2 — a3

գ) (y-3)³=y3  - 9y 2 + 27y  - 27

դ) (2a-1)³=8a3 — 12a2 + 8a12 — 1

ե) (3b-4)³=27b — 108b + 96b — 64

զ) (1-5z)³ = 1 — 15z + 75z — 125z3 

3․ Արտահայտությունը գրել բազմանդամի տեսքով.

ա) (2x-1)3=8x3 — 12x + 6x2 — 1

բ) (2-a)3=8 — 12a + 6a2  - a3

գ) (3-2b)3=27-54b+12b2-8b3

դ) (1-y)3=1-3y+3y2-y3

4․ Արտահայտությունը բերել բազմանդամի կատարյալ տեսքի.
ա) (a − b)3,     բ) (c − 4d)3 , գ) (x − 2)3,                            դ) (3m − 2n)3 ,  ե) (3x − y )3,  զ) (k − 1)3:

5․ Հանդիսանու՞մ է, արդյոք, բազմանդամը մի որևէ երկանդամի խորանարդ.

ա) 1-3x+3×2-x3  բ) a3-6a2+12a-8  գ) 8a3-36a2b+54ab2-27b3:

6․ Արտահայտությունը պարզեցնել երկու եղանակով․

 ա) (x-1)3 — (x+1)3       բ) (x+2)3 + (x-2)3

երկրաչափություն 7

Երկրաչափություն 13.02.2024

Հարցեր և առաջադրանքներ։

1․Տրված է  a և b զուգահեռ ուղիղները և c հատողը: 4-րդ և 5-րդ անկյունների գումարը 300˚ է: Գտեք մյուս բոլոր անկյունները:

<4=300/2=150o
<5=300/2=150o
<3=180-150=30o
<8=180-150=30o
<1=<8=30o
<2=<5=150o
<7=<4=150o
<6=<3=30o

2․ Գտնել բոլոր անկյունները, եթե a||b:

3․ Գտնել ∠2-ը , եթե a||b։

<2=107o

4․Գտնել ∠CAD-ն, եթե  a||b

<CAD=22o

5․Գտնել ∠2-ը, եթե a||b:

<2=72o

6․Գտնել ∠2-ը, եթե a||b:

<2=180-56=124o

7․ Գտնել ∠2-ը, եթե a||b:

<2=180-<1

Աշխարագրություն 7

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Դասի հղումը 

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 
  1. Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Առանց վառելիքաէներգետիկ արդյունաբերության չի զարգանա նաև քիմիական և թեթև արդյունաբերությունները, քանի որ այն հանդիսանում է դրանց հիմքը։ Եվ հետո այն ապահովում է մարդկանց ջերմությամբ, իրենց կենսապայմաններն է ապահովում։

  1. Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության համար շատ կարևոր է մարդկանց պահանջը։ Առանց մարդկանց պահանջի արդյունաբերությունը չի զարգանա, և ինչպես երևում է, արդյունաբերության և վառելիքի պահանջը գնալով ավելանում է։ Եվ հետո էլեկտրաէներգիա արտադրելիս կարևոր է կայանատեղիի դիրքը, կլիման։ Եվ այս ամենի հետ մեկտեղ կա ուրիշ մեթոդ մտածելու պահանջարկ, քանի որ վառելիքի պաշարը մոտ 100 տարի հետո կարող է վերջանալ։

երկրաչափություն 7

Երկրաչափություն 01.02.2023

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ինչպիսի՞ անկյուններ են առաջանում երկու ուղիղները հատողով հատելիս։ GEOGEBRA ծրագրով գծել այդ անկյունները։

2․ Արցյո՞ք նկարում պատկերված ուղիղները զուգահեռ են։

3․ Ապացուցել, որ m և n ուղիղները զուգահեռ են։

4․ Օգտագործելով գծագրերը, նշել պնդումներից ո՞րն է ճիշտ․

ա) m և k ուղիղները զուգահեռ են․      բ) a և c ուղիղները զուգահեռ են․

գ) ∠1 և ∠2 խաչադիր անկյուններ են      դ)  ∠4 և ∠5 միակողմանի անկյուններ են

ե) ∠1 և ∠3 համապատասխան անկյուններ են

5․Օգտագործելով գծագրերը, նշել պնդումներից ո՞րն է սխալ․

ա) m և n ուղիղները զուգահեռ են․      բ) a և b ուղիղները զուգահեռ են․

գ) ∠1 և ∠2 խաչադիր անկյուններ են      դ)  ∠3 և ∠5 միակողմանի անկյուններ են

ե) ∠3 և ∠4 համապատասխան անկյուններ են

6․ Համապատասխանեցնել

7․Նշել առաջացած անկյունների զույգերը։

8․ Ապացուցել, որ ուղիղները իրար զուգահեռ են։

Կենսաբանություն 7

Կենսաբանություն Հունվարի 29-ից փետրվարի 4

Սիրելի՛ ընկերներ, ներկայացնում եմ այս շաբաթվա անելիքները․

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները։

Քորդավորները մարմնի երկրորդային խոռոչով, եռաշերտ մարմնով և երկկողմ համաչափությամբ օրգանիզմներ են։ Նրանց յուրահատկությունն այն է , որ ունեն քորդա։ Այն զարգանում է դեռ քորդավորների վաղ շրջանում։ Ստորակարգ բույսերի մոտ առաջացած քորդան ամբողջ կյանքի համար է, իսկ բարձրակարգ բույսերի մոտ դեռ ընթացքում այն փոխարինվում է ողերով։ Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկներ։ Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը։

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Ամենամեծ քորդավոր կենդանին 30 հազար անգամ մեծ է ամենափոքր քորդավոր կենդանուց։

  1. Ի՞նչ է քորդան։

Քրդան դա քորդավորների յուրահատուկ և իրենց բնորոշ օրգանն է։ Որոշների մոտ այն տարածվում է ամբողջ մարմնի երկայնքով։ Ճկուն լարի նման ձգվում է ամբողջ մարմնի երկարությամբ և կատարում է առանցքային կմախքի դեր։