Без рубрики · Մայրենի

Մայրենի 14.04.2023

Բառաշարքում ընդգծի՛ր բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալբղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթելճնշել, անվայել:

Կապակցության իմաստը արտահայտի՛ր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ,
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի- երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

Տրված բառերի սկզբին ավելացրո՛ւ մեկ տառ և կազմի՛ր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ-թերթ,հերթ
աղեղ-
կար-նկար,տկար
յուղ-ճյուղ,գյուղ
լոր-կլոր,շլոր
ութ-թութ-մութ-բութ
վազ-ավազ
աքար-շաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ-կայծ-խայծ

Մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-Աշուն

նղասե-Սեղան

մաիտան-Մատիան

նագուր-Գանգուր

կոփիթոր-Փոթորիկ

թոռա-Աթոռ

լագդ-Գալդ

Բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Ախոյան-Խոյ

աղմուկ-Մուկ

հարկատու-Կատու

սուլոց-Ուլ

ելակետային-Կետ

անեզր-Եզ

բոլորովին

անհավանական-Հավ

հաղարջենի-Արջ

դեղձի — Ձի

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 

Առաջին, վերջին

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:

Կարապ,պետ,կար

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

Ութ-ուս

Յոթ-յոդ

Վեց-ցեց

Երեք-երես

Մայրենի

 Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ

հին

փնթփնթան

հնամենի

անկայուն

տոկուն

երերուն

թշվառ

դիմացկուն

հնօրյա

դժգոհ

անբախտ

պինդ

հինավուրց

չարաբախտ

ամուր

վաղեմի

անհաստատ

խախուտ

դժկամ

ապերջանիկ

տարաբախտ

դողդոջուն:

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-գունատվել

պայման կապել-պայմանավորվել

քիթը կախել-ամաչել

բերանը բաց մնալ-զարմանալ

իրեն պատեպատ տալ-զայրանալ

8․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

9.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը(տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական),միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևնությանբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակեպն (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) տնտեսական գործունեության հետ:

10.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցրեց ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)


11. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Մայրենի

101. Փակագծում արված թվականներն այնպես գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օրն է, որ բակ չեմ իջել: -> Տասերրորդ օրն է, որ բակ չեմ իջել։

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։ -> Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: -> Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում։

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: — Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց։

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն աոանց մնացորղի կբաժանվի տասներկուսի: — Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի։

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն: — Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը բերելուն։

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: — Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել- կյանքի ութսուներկուերրորդ տարում, որոշեց հեծանիվ քշել

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա) Տղան համարձակ աոաջ եկավ: (Օր) Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայոերին թառել են սպիտակ (թռչուն) թռչունները: (Ոստիկան) Ոստիկաներն այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ) Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) ձև կա: Այդ լճի (ջու ր) ջուրն երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) փողոցն դատարկ էր: Հավանաբար (մարդ) մարդիկ քնած էին:

Մայրենի

Կարդալ բայը չի սիրում հրամայական ․ Դանիել Պենակ

Դանիել Պենակ. «Կարդալ բայը չի սիրում հրամայական» ։

Առաջադրանքներ.

1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել,ասել,որ մարդ կարդալով է խելացի դարնում։

2.Գրի’ր` ի°նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։

Ես գիրք ընտրում եմ մայրիկս օգնությամբ ։

Մայրենի

Կարդալ բայը չի սիրում հրամայական. Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 

Կեսակերպ-ապրելակերպ (ռեժիմ)

  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  

նաև  կարդալու  ցանկություն:

բացատրություն-Այսինքն մենք միշտ բազմաթիվ պատճառներ ենք գտնում զուտ ինչ-որ բան չանելու համար։

Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:

բացատրություն- Քանի որ կյանքը բարդ է և անցնում է խնդրիներով,խոչհնդոտներով դրա համարել կյանքում կարդալու համար կան շատ խոչհնդոտներ։

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:

բացատրություն-

Կարդալու համար ժամանակը միշտ պակաս է , ինոչու է ասվում , որ ՝ կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է, այսինքն մենք կարդալու ժամանակը միշտ վատնում ենք այլ բաների վրա, օրինակ ՝ համակարգրչային,հեռախոսային խաղերի վրա։

Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է: 

Բացատրություն

  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 
    Ես երբ կարդացի և վեջացրի հասկացա, որ պետք է ամեն ինչին էլ ժամանակ հատկացնել,պետք է ստեղծել օրակարգ,կանոնկարգ,որպիսի մենք կարողանանք ամեն ինչ պլանավորած անենք և կարողանանք ամեն ինչ հասցնել ավարտին
  • Բացատրի՛ր վենագիրը։

Ինչպես գիտենք կարդալ բառը բայ է։ Երբ մենք կարդում ենք հրամայական դա բացառձակ չի սազում։ Մենք ոչ թե պետք է կարդանք հրամայական ալյ սիրով։

Խորհուրդ տուր պատմվածքի գլխավոր հերոսին։

Ես նրան խորհուրդ կտայի, որ նա միշտ ամեն ինչի համար ժամանակ գտեր։ Նա ստեղծեր մի օրակարգ ,ժամատախտակ,որի շնորհիվ կարողանար ամեն ինչ հասցներ ավարտին,հասցներ գիրք կարդալ ,բակում խաղար և այլն։ Ես նաև նրան խորհուրդ կտայի կարդալ ՝ Նար-Դոսի Սպանված աղավնի վիպակը։ Եթե նա լսեր իմ խորհրդին ստեղծեր ժամատախտակ և ունենար ժամանակ այն կարդալու։

Մայրենի
  1. Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։
    Առակի ասելիքն այն էր, որ պետք է ինչ-որ բան անելուց առաջ երկար մտածել , լսել ընկերների և ի վերջո ինչ-որ գործ անելուց ջանք չխնայել։
  2. Վերնագրի’ր առակը։ Խորամանկ թչնակ

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

Մայրենի

Մայրենի․ դասարանական աշխատանք 25.11.2022

  1. Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։
  2. Վերնագրի’ր առակը։

    Դժբախտ պատահար

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

Մայրենի

Մեր ուսուցիչը

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Իմ ուսուցիչը» հատվածը կարդա’, գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

 Գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։

Պատմվածքը շատ ուսուցողական էր և շատ հուզիչ, քանի որ ուսուցիչը միայնակ էր սակայն երեխաները կդառնան ուսուցչուհու երեխաները և մխիթարանքը: Պատմվաքում տղան ջղայնացրեց ուսուցչին բայց ուսուցիչը մեկ նրա վրա չջղայնացավ այլ ուղակի ասաց, որ նա էլ նման բան չանի: Ուղակի պետք է երեխաները առիթից չոգտվեն, որ ուսուցիչը բարի է: պատվածքը մեզ սովորեցրեց, որ պետք է լսել ուսուցչին լսել:

 

2.Գրի’ր` քեզ հանդիպե°լ է այնպիսի ուսուցիչ, ով խստապահանջ է, բայց միաժամանակ բարեսիրտ ու մեծահոգի է։

Ինձ հանդիպել է այդպիսի ուսուցից ՝ Արևմտայան դպրոցում : Նրա անունը Սոնա է իսկ ազգանունը ՝ Փափազյան: Նա շատ խստապահանջ, էր բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ:

Ընկեր Սոնայի նման էին նաև ՝ ընկեր Շողիկը, Արմինեն,Արմինեն, Զառան, Տաթև,Քրիստինեն և այդպես շարունակ…

Սակայն ես բոլորին շատ եմ սիրում